«Ցանկությունը մեկն է՝ խաղաղություն ...»․ Անահիտ Կիրակոսյան

23:41   22 մայիսի, 2021

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ հետեւորդներին ու երկրպագուներին ներկայանալով քնքուշ ու նուրբ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհու վարսերն արձակված են, նուրբ շպարով է, ինչն էլ ավելի է ընդգծել նրա գեղեցիկ դիմագծերը։ Անահիտը կրում է երեկոյան զգեստ։ Նուրբ հրապարակմանը կից Անահիտը գրել է․

«Ինձ թվում է ցանկությունը մեկն է՝ խաղաղություն ...», - հրապարակումը մակագրել է դերասանուհին, ապա խաղաղ գիշեր մաղթել բոլորին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին եւ նրա ամուսինը ջերմ գրկախառնված էին։ Ամուսինը մեղմ համբուրում էր կնոջը։ Անահիտը կրում էր բաց երկնագույն զգեստ։ Նրա վարսերն արձակված էին, առանց շպարի էր, իսկ ձեռքերում շքեղ ծաղկեփունջ էր։ Հրապարակմանը կից տաղանդավոր դերասանուհին գրել էր․ «Սեր»։



© NEWS.am STYLE