Քայլի Ջեններն արձագանքել է ռեփեր Թրեւիս Սքոթի հետ վերամիավորման մասին լուրերին

11:18   23 մայիսի, 2021

Մոդել, գործարար կին Քայլի Ջենները գրառում է կատարել Twitter-ում, որում մեկնաբանել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ նա վերամիավորվել է իր երեխայի հոր՝ ռեփեր Թրեւիս Սքոթի հետ։

TMZ պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտարարել է, որ Քայլի Ջենները վերամիավորվել է ռեփեր Թրեւիս Սքոթի հետ՝ հանուն նրանց ընդհանուր դստեր՝ Սթորմիի: Զույգը, իբր, ազատ հարաբերություններ ունի, եւ նրանցից յուրաքանչյուրն ունի իր սիրելին։

Ջենները կայծակնային արագությամբ արձագանքել է այդ տեղեկատվությանը եւ հայտարարել, որ անհարգալից է գրել ազատ հարաբերությունների մասին՝ չիմանալով ճշմարտությունը։ Աստղն ընդգծել է, որ չի դատապարտում մարդկանց, որոնք նման հարաբերությունների մեջ են։

«Ես չեմ հանդիմանում նրանց, ովքեր բաց հարաբերությունների մեջ են, բայց գրել այդ մասին՝ չիմանալով ճշմարտությունը, անհարգալից է», - գրել է Ջենները:

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE