«Նույնիսկ բացարձակ մթության մեջ կա մի տեղ, որտեղ անմար լույսով շողշողում են սերն ու հավատը»․ Յանա Դանիելյան

13:49   23 մայիսի, 2021

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը նոր, լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Յանան կրում է սեւ գույնի ամառային զգեստ, իսկ ուսերին գցած է գունավոր շարֆ։ Նրա մազերը կիսով չափ հավաքված են, նախապատվությունը տվել է նվազագույն շպարին։ Հրապարակմանը կից Սուրեն Փահլեւանյանի կինը գրել է․

«Նույնիսկ բացարձակ մթության մեջ կա մի տեղ, որտեղ անմար լույսով շողշողում են սերն ու հավատը ... նայիր դեպի ներս ու կտեսնես, այն քո հոգում է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Յանան պատկերված էր ամուսնու՝ հաղորդավար, դերասան Սուրեն Փահլեւանյանի հետ։ Ամուսինները ջերմ գրկախառնված էին։ Յանան կրում էր սեւ հագուստ։ Վարսերը հավաքված էին, մեղմ շպարով էր։ Հրապարակմանը կից Յանան գրառում չէր կատարել, սակայն հեշթեգերում նշել էր «ընտանիք, սեր» բառերը։



© NEWS.am STYLE