Գիտեի՞ք արդյոք. «Ֆորսաժ». 11 հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին

12:12   23 մայիսի, 2021

Օրերս մեծ էկրաններ բարձրացավ «Ֆորսաժ 9» և այդ կապակցությամբ NEWS.am STYLE-ը որոշեց հիշել ֆրանշիզայի առաջին մասը, ռեժիսոր Ռոբ Քոենի 2001թ «Ֆորսաժ» ֆիլմը և կիսվել ձեզ հետ հետաքրքիր փաստերով։

Եվ այսպես.

1.Միշել Ռոդրիգեսն ու Ջորդանա Բրյուստերը նկարահանումների ժամանակ նույնիսկ վարորդական իրավունք չեն ունեցել։

2.Մարկ Ուոլբերգը, Քրիստիան Բեյլը եւ Էմինեմը հավակնել են խաղալ Բրայան Օ ' Կոնորի դերը, սակայն արդյունքում դերը ստացել է Փոլ Ուոքերը:

3.Սեւ «Ֆերարիի» ղեկին նստած մարդը Նիլ Հ. Մորիցն է՝ ֆիլմի պրոդյուսերը, որը նաեւ նկարահանել է Դիզելի մասնակցությամբ «երեք Իքս» ֆիլմը:

4.Միայի դերը գրվել Է Էլիզա Դուշկու համար, սակայն նա հրաժարվել է դրանից։ Դերի համար դիտարկվում էին Նատալի Պորտմանը, Սառա Միշել Հելլարը, Քիրստեն Դանսթը, Բիժու Ֆիլիպսը եւ Ջեսիկա Բիլը: Վերջում դերը բաժին հասավ Ջորդան Բրյուստերին։

5.Վին Դիզելն ու Միշել Ռոդրիգեսն նկարահանումների ընթացքում իրականում հանդիպում էին:

6.Ֆիլմում զբաղված է եղել ավելի քան 80 թյունինգային ավտոմեքենա։

7.Նկարահանող խումբը իրական փողոցային մրցավազքի մասնագետի էր հրավիրել՝ որպես խորհրդատուի, որը խորհուրդ է տվել գխավոր հերոսների համար ձեռք բերել Mitsubishi Eclipse GSX 1995, Toyota Supra RZ 1994 եւ Mazda RX-7 1993։ Յուրաքանչյուր մեքենա (յուրաքանչյուրից գնել են 5 հատ) արժեր մոտ 10 հազար դոլար:

8.Վին Դիզելը պատահաբար կոտրել է կասկադյորի քիթը։

9.Ռեժիսոր Ռոբ Քոենը նկարահանվել է պիցցայի առաքիչի փոքրիկ դերում։

10.Սկզբնական շրջանում Ռոբ Քոենը Դոմինիկի դերում դիտարկում էր Մարիո Լոպեսին։ Սակայն ստուդիայի ղեկավարները պնդել են, որ գտնվի ուրիշ դերակատար։ Այդպիսով դերը բաժին հասավ Դիզելին։

11.Երբ ֆիլմն առաջին անգամ ներկայացվեց MPAA-ում, այն ստացավ R-վարկանիշը (18+): Սակայն որոշ կադրերի հեռացումից հետո ֆիլմը ստացավ է PG-13 (16+) վարկանիշը։

Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE