17:41 23 մայիսի, 2021«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը հաճախ է կիսվում ընտանեկան ջերմ լուսանկարներով, հատկապես՝ տեսանյութերով եւ գրառումներով, որտեղ ընտանիքի, ամուսնու, դստեր եւ որդու հետ է։

Լուսինեն նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։ Նա կրում է ամառային թեթեւ զգեստ, որի ոտքի հատվածի բացվածքն ընդգծել է սլացիկ կազմվածքը։ Երկու երեխաների մայրիկն արձակել է վարսերը, որոնց ամրացված է գլխազարդ։ Լուսինեն ծաղկավոր պրինտով զգեստը համադրել է կարմիր բարձրակրունկների հետ։ Հրապարակմանը կից գեղեցկուհին գրառում չի կատարել։

Նշենք՝ օրերս հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր դստեր հետ։ Մայր ու դուստր ջերմ գրկախառնված էին, Արիանան համբուրում էր մայրիկին։ «Այսօրվա պարզ լուքն իմ աղջկա հետ ճաշի եւ գնումների համար»,- մեկնաբանություններում գրել էր Լուսինեն։
Գլխավոր լուսանկարը՝ pargev_aydinyan_photography