«Միլայի հետ երբեք չես ձանձրանա»․ Սիլվա Հակոբյանի եւ դստեր զվարճալի պարը (վիդեո)

15:34   23 մայիսի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանիքի հետ վայելում է կիրակին։ Սիլվան ամուսնու եւ փոքրիկս դստեր հետ բնության գրկում է, որտեղից էլ նոր ու զվարճալի տեսանյութ է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by Silva Hakobyan (@silvahakobianofficial)

Կադրերում երգչուհին ու նրա դուստրը պարում են։ Միլան կրկնում է մայրիկի շարժումները։ Դրական էմոցիաներով լի հոլովակին կից Սիլվան գրել է․ «Միլայի հետ երբեք չես ձանձրանա»։

Ավելի վաղ տեղադրված կադրում երիտասարդ մայրիկը պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Սիլվա Հակոբյանը բաց գույնի զգեստ էր ընտրել, բնական դիմահարդարում։ «Պետք է սովորել մտքերն ընտրել այնպես, ինչպես հագուստը։ Հագուստից կախված է, թե ինչպիսի տեսք ունենք մենք, իսկ մտքերից՝ ինչպես ենք ապրում»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE