«Սեր Հայաստան»․ Սոնա Մաթեւոսյանը՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին

23:38   23 մայիսի, 2021

Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում  հմայիչ կերպարում է։

Ինստագամյան էջում հրապարակված կադրերն արվել են բնության գրկում՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին կրում է կարմիր զգեստ։ Նրա վարսերն արձակված են, նվազագույն շպարով է։ Հրապարակմանը կից Սոնան գրել է․ «Սեր Հայաստան», իսկ երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել դերասանուհուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղադրված արխիվային լուսանկարում դերասանուհին սպիտակ շապիկ էր կրում, վառ վերնազգեստ։ Սոնան արձակել էր մազերը, շպարված չէր։ «Կախարդական վայր»,- մեկնաբանություններում անգլերենով գրել էր նա։



© NEWS.am STYLE