22:09 23 մայիսի, 2021Հեռուստահաղորդավարուհի Ալյոնա Վոդոնաեւան հայտարարել է, որ կարող է կնոջ հետ լուրջ հարաբերություններ ունենալ:
Instagram-ում հեռուստահաղորդավարուհին որոշել է շփվել իր բաժանորդների հետ։ Երկրպագուներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք Վոդոնաեւան կարող է լուրջ հարաբերություններ կառուցել կնոջ հետ:
«Կնոջ հետ հարաբերություններ երբեք չեմ ունեցել։ Բայց ես վստահ եմ, որ նրանք կարող էին լինել, եթե ես հանդիպեի իմ մարդուն», - հայտարարել է հաղորդավարը։
Նա նշել է, որ իր համար կարեւոր չէ մարդու սեռը։
«Կանայք, ովքեր ինձ դուր են գալիս (ոչ թե գեղագիտական, այլ սեռական առումով), տղամարդկային են եւ նման են տղամարդկանց», - եզրափակել է Վոդոնաեւան:
Ալյոնա Վոդոնաեւան երկու անգամ ամուսնացած է եղել, նա ունի 10-ամյա որդի։
Աղբյուրը՝ Gazeta.ru