«Գեղեցկություն»․ բալիկի սպասող Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել

20:01   23 մայիսի, 2021

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն օրերս հայտնել էր, որ սպասում է առաջնեկի ծնունդին։ Հայտարարությունից հետո Լիլիթը հերթական անգամ կիսվել է հիանալի կարգավիճակն ընդգծող լուսանկարով։

Երգչուհին ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում քնքուշ կերպարում է։ Նա կերպարանք է ընդունել ամպերի մեջ։ Կրում է ճերմակ զգեստ, ինչն էլ համադրել է վարդագույն գոտիով։ Նրա վարդագույն երանգի վարսերն արձակված են, նուրբ շպարով է։ Լիլիթի երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել նրան, անգամ վերնագրել են նկարը․ «գեղեցկություն», «չունի աշխարհը քեզ նման», «հրեշտակ»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարին կից Լիլիթը գրել էր. «Երբ չես կողմնորոշվում՝ գլխապտույտիդ պատճառը հղիությո՞ւնն է, թե երջանկությունը»։



© NEWS.am STYLE