Աստղերը հակառակ կողմից. Էդգար Հակոբյանը չի սիրում տանը հագուստով շրջել

23:16   28 սեպտեմբերի, 2013

Հայտնիները նույնպիսի մարդիկ են, ինչպես մենք: Նրանք նույնպես թերություններ ունեն, փորձում են խնդիրներ լուծել, ազատվել վատ սովորություններից: Եվ չնայած մենք հաճախ նախանձում ենք ճանաչում եւ դրամ ձեռք բերած մարդկանց, նրանց կյանք ամենեւին էլ երազանքի գագաթնակետ չէ: Այդ ամենը բազմամյա աշխատանքի, անքուն գիշերների, արձակուրդից եւ մտերիմների հետ հանդիպումներից հրաժարվելու արդյունք է:

NEWS.am STYLE-ի այս խորագիրը կօգնի աստղերին ավելի լավ ճանաչել եւ նոր կարծիք կազմել նրանց մասին: Խորագրի հերթական հյուրը ջութակահար Էդգար Հակոբյանն է: Ի դեպ, հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայանալու է նրա մենահամերգը:

1. Հայաստանը կյանք է: Հայաստանի օդն ինձ համար անհրաժեշտություն է, այդ պատճառով հաճախ եմ այնտեղ լինում:

2. Չեմ սիրում սիրահարվել… Սիրահարված լինել՝ նշանակում է առողջ դատողությամբ կատաղած լինել (Օվիդիուս):

 

3. Չեմ սիրում, երբ ուշացումով գնում եմ միջոցառման, եւ բոլորն ինձ են նայում:

4. Ատում եմ դավաճաններին:

5. Չեմ սիրում տանը հագուստով շրջել:

6. Երկար չեմ կարողանում մեկ տեղում մնալ… Սովորել եմ ուղեւորություններին:

7. Մոսկվայում իմ շաբաթն այսպիսին է. երկուշաբթի, երեքշաբթի, jazz parking, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ, կիրակի:

 

8. Իտալիայում զգում եմ՝ ինչպես տանը:

9. Հետեւում եմ քաղաքականությունը, քաղաքականությունն ինձ՝ ոչ:

10. Չեմ սիրում, երբ խնդրում են բռնել ջութակս… Ախր, ընդհանրապես չեմ սիրում:

Մարինա Ադուլյան 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

 



© NEWS.am STYLE