Ֆիբի Դայեւորն առաջին անգամ մեկնաբանել է «Բրիջերթոնները» սերիալը լքելու Ռեգե Ժան Փեյջի որոշումը

13:13   24 մայիսի, 2021

Դերասանուհի Ֆիբի Դայեվորն արձագանքել է Netflix-ով հեռարձակվող «Բրիջերթոններ» սերիալում գործընկերոջ՝ Ռեգե Ժան Փեյջի որոշմանը՝ լքել նախագիծն առաջին եթերաշրջանից հետո։  

«Variety’s Awards Circuit» պոդքասթում քննարկելով դուքս Գաստինգսի հեռանալու որոշումը՝ 26-ամյա դերասանուհին պարզաբանել է․ «Ես որոշակի անհանգստություններ ունեի, ես գիտեի այդ մասին եւ, այո, կարծում եմ՝ դա քննարկվել է։ Շոուն կենտրոնացած է Բրիջերթոնների շուրջ եւ հիմնված է ութ գրքերի վրա։ Կարծում եմ՝ բեսթսելերների երկրպագուները գիտեն, որ յուրաքանչյուր եթերաշրջան նվիրված է տարբեր եղբայրների ու քույրերի։ Եվ մենք էստաֆետը հանձնում ենք հրաշալի Ջոնիին, որը խաղում է Էնթոնիի կերպարը»։

Ֆիբիի մեկնաբանությունը հաջորդել է շոուրաններ Շոնա Ռայմսի հայտարարությանը, որը կտրականապես բացառել էր նոր էպիզոդներում դերասանի հայտնվելու հնարավորությունը. հայտարարությունը հիասթափեցրել էր երկրպագուներին։

 

Լուսանկարները՝ Netflix



© NEWS.am STYLE