Billboard Awards 2021. հայտնի են հաղթողների անունները

12:12   24 մայիսի, 2021

Լոս Աջելեսում անց է կացվել Billboard Awards 2021 մրցանակաբաշխությունը։ Արարողությունը «Microsoft» թատրոնում հավաքել է ամենահայտնի արտիստներին, որոնցից շատերը տուն են վերադարձել ցանկալի արձանիկներով։

Մրցանակաբաշխության հաղթահերոս է դարձել The Weeknd-ը, որը հաղթանակ է տարել 10 անվանակարգում։ Տասնամյակի արտիստ է ճանաչվել Դրեյքը։ Երգչուհի Pink-ը ստացել է «Icon Award» հատուկ մրցանակը․ այն հանձնվում է երաժիշտներին, որոնք հաջողության են հասել  Billboard-ի չարթերում եւ առանձնակի ազդեցություն են ունեցել երաժշտական ոլորտի վրա։

Հաղթողն են դարձել․

Լավագույն նոր արտիստ՝  Pop Smoke

Լավագույն տղամարդ արտիստ՝ The Weeknd

Լավագույն կին արտիստ՝ Taylor Swift

Լավագույն դուետ/խումբ՝ BTS

Billboard 200-ի լավագույն արտիստ՝ Taylor Swift

Լավագույն սթրիմինգային արտիստ՝ Drake

Լավագույն վաճառվող արտիստ՝ BTS

Լավագույն արտիստ հանրության կարծիքով՝ BTS

Լավագույն ռեփ արտիստ՝ Pop Smoke

Լավագույն նոր արտիստ՝ Pop Smoke

Լավագույն R&B արտիստ կանանց շրջանում՝ Doja Cat

Լավագույն կին ռեփ կատարող՝ Megan Three Stallion

Լավագույն ռոք արտիստ՝ Machine Gun Kelly

Լավագույն պարային/էլեկտրոնային արտիստ՝ Lady Gaga

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարները՝ Emma McIntyre/NBC/NBCU Photo Bank via Getty Images



© NEWS.am STYLE