Քեյթ Միդլթոնը կրել է հայտնի ապրանքանիշի էժան զարդն ու զարմացրել լրատվամիջոցների

14:12   24 մայիսի, 2021

Քեմբրիջի դքսուհի Քեթրինը զարմացրել է լրագրողներին՝ հանրության առաջ հայտնվելով Asos առցանց ռեթեյլերի էժան զարդով, հայտնում է Daily Star-ը։

Արքայազն Ուիլյամի կինն այցելել է Ռաֆայելի նկարների ցուցահանդեսին, որը ներկայացված է լոնդոնյան թանգարանում են նվիրված է նկարչի մահվան 500-ամյակին։ Լուսանկարիչները նրան ֆիքսել են Alessandra Rich ապրանքանիշի կարմիր զգեստով ու Jennifer Chamandi-ի բարձրակրունկներով։

Որպես զարդ՝ 39-անյա Միդլթոնն ընտրել է Asos-ի նշումակազմից ոսկեգույն ականջօղեր։ Աքսեսուարի արժեքը կազմում է 10 ֆունտ ստերլինգ, այս պահին այն ամբողջությամբ վաճառված է։

Բացի այդ՝ դքսուհին ընտրել էր այլ բյուջետային աքսեսուարներ՝ & Other Stories ապրանքանիշի վզնոց եւ մատանի, որոնց արժեքը կազմում է 17 ֆունտ ստերլինգ: Նրա կերպարն ամբողջացնում էին նաեւ սեւ պայուսակն ու նույն գույնի դիմակը։

Լուսանկարները՝ Charles McQuillan/Getty Images, AFP via Getty



© NEWS.am STYLE