Ոճային մայրիկ․ Աննա Թովմասյանի լուսանկարը

13:41   24 մայիսի, 2021

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երգիչ Արամեի կինը ջինսե տաբատ է կրում, որը համադրել է բլուզի հետ։ Աննա Թովմասյանն արձակել է մազերն ու նախընտրել է բնական շպար։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկներն ու աքսեսուարը՝ ժամացույցը։

Օրերս հրապարակված կադրերում Աննան պատկերված էր ամուսնու՝ երգիչ Արամեի հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին, մեղմ գրկախառնված էր։ Աննան երեկոյան զգեստ էր ընտրել, որը համադրել էր բարձրակրունկների ու ոճային պայուսակի հետ։ «Սիրո՞ւմ եք մեր զույգը»,- հարցրել էր Աննան, իսկ հետեւորդները դրական խոսքեր էին գրել․ «Շատ գեղեցիկ զույգ»։

 



© NEWS.am STYLE