14:45 24 մայիսի, 2021Դերասանուհի Մերի Մակարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում դերասանուհին սեւ զգեստ է կրում։ Նա որպես սանրվածք հյուսքեր է ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, վզնոցներ։ Լուսանկարը, որն արվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին, մեկնաբանված չէ։ Փոխարենը հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Մերին կրում էր սեւ զգեստ, նույն երանգի կոշիկներ։ Նրա ալիքավոր մազերն արձակված էին, նուրբ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էր նորաձեւ պայուսակը։ Հրապարակմանը կից ԱՄՆ-ում բնակվող հաղորդավարուհին անգլերեն լեզվով գրել էր․ «Չեմ ուզում վերադառնալ իրականություն»։