«Ընկերները» սերիալի աստղի հայրը հազիվ է ծայր ծայրին հասցնում. որդին նրա հետ չի խոսել ինը տարի

15:15   24 մայիսի, 2021

«Ընկերները» սերիալի հատուկ էպիզոդն արդեն իսկ մեծ աղմուկ է բարձրացրել։ Դերասանները, որոնք սերիալում խաղացել են սիրված հերոսներին, կհանդիպեն հին դեկորացիաների ֆոնին եւ կքննարկեն ընդհանուր անցյալի զվարճալի դետալները։

Օրերս լրագրողները շփվել են դերասան Մեթ Լեբլանի հոր հետ։ Փոլը խոստովանել է, որ պարբերաբար դիտում է հայտնի սիթքոմի կրկնությունները։ Նա սեփական որդուն տեսնելու նրա միակ միջոցն է։

«Վերջին ինը տարիների ընթացքում մենք ոչ մի շփում չունենք։ Ինձ համար մինչ այժմ դժվար է հավատալ ամենին, ինչ տեղի է ունեցել։ Նա որոշել է լիովին հեռանալ ինձանից գումարի եւ մոտոցիկլետի վերաբերյալ նվաստացնող վեճի պատճառով»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Փոլը։ Նա նշել է, որ դժվարությամբ է ծայրը ծայրին հասցնում։

«Ես արդեն տարեց մարդ եմ, ապրում եմ սոցիալական ապահովության հաշվին։ Եթե չլինեին խնայողություններս, հազիվ թե կարողանայի ապրել»,- ասել է Փոլը։ Ի դեպ, Լեբլանի ներկայացուցիչները եւս չեն լռել․ «Դուք մոռանում ենք այն մասին, որ Մեթի հայրը լքել է նրան ու նրա մորը, երբ վերջիսն դեռ նորածին էր»։

Լուսանկարները՝ HBO Max, Getty Images



© NEWS.am STYLE