«Սիրուն մայրիկ». Մարտայի վառ լուքը

19:49   24 մայիսի, 2021

Երգչուհի Մարտան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային լուքը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին, որը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, վառ պրինտով շապիկ է կրում եւ վերնաշապիկ։ Երգչուհին արձակել է մազերն ու նախընտրել է վառ շպար․ շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացնում է ամառային վառ ակնոցը։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Սիրուն մայրիկ»։

Օրերս տեղադրված լուսանկարում երգչուհին գունավոր զգեստ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու նախընտրել էր բնական շպար։ Կադրերն արվել էին լողափին, երգչուհին հրապարակումը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE