18:48 24 մայիսի, 2021Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում երիտասարդ մայրիկն արտահայտիչ դիմահարդրմամբ է, պիջակներ է կրում։ «Անձրեւի ժամանակ ավելի շատ ես մտածում կյանքի մասին: Ինչքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար, բայց մենք ինչքան շատ ակնկալիքներ ունենք կյանքից, որ մեզ համարենք երջանիկ: Մի պահ եկեք փորձենք գնահատել այն ամենն ինչ ունենք, ժպտանք, նոր ձգտենք ավելիին: Հավատացեք, ոչինչ երբեք հեշտ չի տրվում, ուղղակի պետք է չհուսահատվել եւ ամեն ինչի մեջ լավը տեսնել»,- գրել է նա։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր որդու՝ Արմանի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել էր նրան։ Մեկնաբանությունների հատվածում Անահիտը շնորհակալություն էր հայտնել Արմանի ծննդյան օրվա առիթով շնորհավորանքների համար։ «Մենք ձեզ շատ ենք սիրում»,- գրել էր նա։