«Հայկական TikTok-ին չեմ հետեւում». TikTok բլից՝ Թամ Սահակյանի հետ

16:04   24 մայիսի, 2021

191 հազարից ավել հետեւորդ TikTok-ում, ավելի, քան 4 միլիոն like եւ հազարավոր դիտումներ ու մեկնաբանություններ. Թամ Սահակյանը TikTok-ի օգտատերերի շրջանում հայտնի է իր պարային ու զվարճալի հոլովակներով, իսկ հեռուստադիտողին՝ «Խաբկանք» հեռուստասերիալում իր դերով: Աղջիկն ավարտել է Մանկավարժական համալսարանի Հագուստի մոդելավորման բաժինը, մտադիր է շարունակել ուսումը Գեղարվեստի ակադեմիայում, իսկ այս շրջանում զբաղված է հեռուստասերիալի նկարահանումներով:

NEWS.am STYLE-ն իր «20 փաստ» խորագրի շրջանակում այսուհետ կանդրադառնա նաեւ TikTok-երներին: Դե, ինչպես կռահեցինք, մեր առաջին զրուցակիցը Թամ Սահակյանն է:

Թամ, ինչպե՞ս ես սկսում առավոտդ:

Մեկ բաժակ սուրճ, make up, ու հետո միշտ վազելով գնում եմ կամ նկարահանման, կամ՝ աշխատանքի:

Երգ, որը վերջին շրջանում ամենահաճախն է ուղեկցում քեզ:

Твой воздух` «Где твоя любовь?»:

Օրվա մեջ որքա՞ն ժամանակ ես «անցկացնում» TikTok-ում:

Ըստ վիճակագրության՝ վերջին մեկ շաբաթն իրար հետ՝ երկուս ու կես ժամ, օրվա ընթացքում՝ առավելագույնը 20 րոպե:

Ինչո՞ւ որոշեցիր ունենալ TikTok-ի էջ:

Չեմ հիշում. ուղղակի հետաքրքիր էր:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Tammy (@tam._sahakyan)

Ի՞նչ ես առաջնահերթ ցանկանում փոխանցել քո հոլովակներով:

Փորձում եմ լավ տրամադրություն փոխանցել:

Ե՞րբ ես առաջին անգամ զգացել քեզ վրա ուշադրություն:

TT բացելուց մոտ 5-6 ամիս անց:

Ի՞նչն է քեզ հունից հանում:

Անարդարությունը:

Երեք բառ, որոնք քեզ լավագույնս բնութագրում են:

Նեղացկոտ, ինքնավստահ, բարի:

Քո տարօրինակ կողմերը:

Ալարկոտ եմ ու ցանկացած հարցում՝ սկզբունքային:

Մեկնաբանություն, որը քեզ զվարճացրել է:

«Էս թմբլ աղջիկն ո՞վ ա»…. Այն դեպքում, երբ հասակս 160 սմ է, իսկ քաշս՝ 45-46 կգ: Բայց հաճելի էր, ես երազում եմ մի փոքր գիրանալ, պարզապես գենետիկաս թույլ չի տալիս (ծիծաղում է):

Մեկնաբանություն, որն ամենից շատն է քեզ բարկացրել:

Չեմ հիշում, նեգատիվի վրա փորձում եմ չկենտրոնանալ: Եթե բարկանում եմ, նույն պահին տեսանյութով պատասխանում եմ ու տեղադրում էջումս, ու միանգամից մոռանում եմ:

Ի՞նչ են հաճախ քեզ ասում փողոցում տեսնելիս:

«Դուք Թամ Սահակյա՞նն եք. շատ նման եք նրան»:

Ինչպե՞ս են քեզ դիմում մտերիմ մարդիկ:

Թամի:

Հայ TikTok-երներից ո՞ւմ հետ ես մտերիմ:

Հայկական TikTok-ին չեմ հետեւում:

Իսկ միջազգային TikTok-երներից ո՞ւմ ես հետեւում:

Շատ են, չեմ կարող բոլորին թվարկել, բայց ամենից հաճախ՝ MaDina-ին:

Ի՞նչ հոբբի ունես:

Հոբբիս մատնահարդարումն է:

Եղե՞լ է, որ հիասթափվես ու ցանկանաս փակել էջդ:

Ոչ, չի եղել նման դեպք:

Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:

«Ընկեր ունե՞ս»:

Իսկ ընկեր ունե՞ս:)

Չեմ պատասխանի այդ հարցին (ծիծաղում է):

Ինչպե՞ս է ավարտվում օրդ:

Սերիալ կամ ֆիլմ եմ դիտում, համեղ բաներ ուտում ու ըտանիքիս անդամների հետ ժողով ենք ունենում (ծիծաղում է):

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Թամ Սահակյանի Instagram-ից



© NEWS.am STYLE