15:55 24 մայիսի, 2021Դերասանուհի Անի Երանյանը, որն այս շրջանում ԱՄՆ-ում է գտնվում, պատասխանել է օգտատերերի հարցերին։
Անիի Instagram-յան էջի հետեւորդների հետեւորդները չեն շրջանցել նաեւ անձնական կյանքի մասին հարցերն եւ Անիին հարցրել՝ արդյոք մինչեւ հիմա սիրում է դերասան Մովսես Երեմյանին, որի հետ ժամանակին հարաբերություններ ուներ։

«Հարգելիներս, Մովսեսից հետո հասցրել եմ 2 հոգու էլ չսիրել։ Ուղղակի իմացել եք բոլորդ միայն նրա մասին: Թարգեք այս թեման, ամոթ է: Ու իմ փոսթերի գրառումները ոչ ոքի հետ մի կապեք»,- պատասխանել է դերասանուհին։

Անի Երանյանը պատասխանել է նաեւ հարցին, թե ինչ է գնահատում հարաբերություններում՝ նշելով, որ հարկավոր է վստահել միմյանց։