Ջասթին Բիբերը հրաժեշտ է տվել դրեդերին․ նրա արտաքինն անհանգստացրել է երկրպագուներին

18:11   24 մայիսի, 2021

Օրերս Ջասթին Բիբերն արտաքին կտրուկ փոփոխություն է կատարել։ Երգիչը հրաժեշտ է տվել էպատաժային դրեդերին։ Լուսանկարը, որում երեւում է նոր սանրվածքը, արտիստը հրապարակել է Ինստագրամի իր էջում։ Կադրում երեւում է նաեւ նրա կինը՝ Հեյլի Բիբերը, հրապարակումը սպասելիորեն մեծ քանակով գովասանքի խոսքերի է արժանացել, սակայն որոշ օգտատերեր անհանգստացել են Բիբերի առողջության համար, գրում է Peopletalk-ը։ 

Ջասթինը լուսանկարում հույծված, շատ նիհարած տեսք ունի, իսկ շատ ուշադիր հետեւորդները նրա գլխին ճաղատ հատված են նկատել։ «Ջասթինը նիհարել է, նա հիվա՞նդ է»․ «Նրա մոտ ամեն ինչ կարգի՞ն է»,- գրել են հետեւորդները։

Ավելի վաղ օգտատերը դրեդերի պատճառով քննադատել էին երաժիշտին։ Նրան մեղադրել են մշակութային յուրացման համար։ «Ջասթին, ի՞նչ է պատահել մազերիդ հետ», «խնդրում եմ, ոչ», «կարելի է միայն աֆրոամերիկացիներին», «մենք քեզ սիրում ենք, բայց ի՞նչ է սա»,- մեկնաբանություններում գրել էին նրանք։



© NEWS.am STYLE