«Ատելությամբ լցված այս աշխարհում պետք է կարողանալ հուսալ». Սիլվա Հակոբյան

23:39   24 մայիսի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրմյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սիլվան սպիտակ շապիկ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու նախընտրել է բնական շպար։ «Ատելությամբ լցված այս աշխարհում պետք է կարողանալ հուսալ։ Այդ չարությամբ լցված աշխարհում պետք է կարողանալ ներել։ Այս անորոշությամբ լցված աշխարհում պետք է կարողանալ երազել։ Այդ կասկածանքով լցված աշխարհում պետք է կարողանալ հավատալ»,- գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Silva Hakobyan (@silvahakobianofficial)

Ավելի վաղ Սիլվա Հակոբյանը զվարճալի տեսանյութ էր հրապարակել դստեր՝ Միլայի հետ։ Սիլվան պարային շարժումներ էր կատարում, իսկ փոքրիկը կրկնում էր դրանք։ «Միլայի հետ երբեք չես ձանձրանա»,- հրապարակումը մակագրել էր Սիլվա Հակոբյանը։



© NEWS.am STYLE