«Marvel»-ը հրապարակել է Անջելինա Ջոլիի մասնակցությամբ «Հավերժները» ֆիլմի առաջին թրեյլերը

11:10   25 մայիսի, 2021

Համացանցում է հայտնվել «Marvel»-ի «Հավերժները» ֆանտաստիկ ֆիլմի առաջին թրեյլերը․ ժապավենը պատմում է անմահ հերոսների մասին, որոնք դարեր ի վեր հսկում են երկիրը։

Ժապավենում բազմաթիվ աստղեր են նկարահանվել․ կադրում են հայտնվում Անջելի Ջոլին շիկահերի արտասավոր կերպարում, Սալմա Հայեքը, «Գահերի խաղի» աստղեր Ռիչարդ Մեդենն ու Քիթ Հարինգթոնը եւ այլ հայտնի դերասաններ։

Ռեժիսորը Քլոե Չժաոն է, որն այս տարի գրավել է «Օսկարը», «լավագույն ռեժիսոր» եւ «լավագույն ֆիլմ» անվանակարգերում մրցանակները բաժին են հասել նրա «Քոչվորների երկիր» ժապավենին, իսկ Ֆրենսիս Մաքդորմանդը, որը ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, դարձել է լավագույն դերասանուհի։ 

«Հավերժները» (Eternals) ֆիլմի պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 28-ին։

Լուսանկարները՝ Marvel Studios



© NEWS.am STYLE