Խորհուրդներ Թերեզայից՝ ամռան նորաձեւության միտումները․ ինչ են կրելու նորաձեւ կանայք

12:19   25 մայիսի, 2021

Անգլերեն «trend» բառը թարգմանվում է որպես միտում։ Առաջին հերթին, թրենդը վերաբերում է նորաձեւության մասին խոսակցություններին։ Այն ներառում է արդիական ուղղության իմաստը, նորձեւության զարգացման մշտապես կրկնվող միտումը։ Միջինում թրենդն «ապրում» է 3 տարի։ Առաջարկում եմ դիտարկել դրանցից մի քանիսը։

Ոտքերի հատվածում լայն ջինսեր՝ ողջույն 90-ականներից 

Տարբեր ինտերպրետացիաներով կտրվածքներով զգեստներ ու բլուզներ․ շատ կանացի եւ արտասովոր տեսք ունեն 

Կարճ տոպեր՝ գոտկատեղն ընդգծելու համար

Կարճ ժակետներ ինչպես դասական կոստյումների, այնպես էլ ջինսերի հետ 

Բաց մեքով զգեստը, հավանաբար, այս տարվա ամռան ամենազգացմունքային թրենդն է  

Բիրկենշտոկներ եւ «պապիկի» սանդալներ 

Վարդագույն լայն վերնաշապիկը գեղեցիկ տեսք ունի տարբեր կերպարների դեպքում, ինչպես նաեւ հիանալի տարբերակ է կարճ տոպի հետ կրելու համար 

Միջին երկարության ջինսե շրջազգեստ կրտրվածքով 

Եվ իհարկե, վառ գույնի հագուստ եւ աքսեսուարներ։ Հատուկ ուշադրություն դարձրեք նարդոսի գույնին, կանաչին եւ վարդագույնին։ 



© NEWS.am STYLE