Երջանիկ է նախկին սիրելիի հետ․ Լոպեսին Աֆլեքի հետ լուսանկարել են Մայամիում

10:13   25 մայիսի, 2021

Դերսանուհի, երգչուհի եւ պարուհի Ջենիֆեր Լոպեսին ու դերասան Բեն Աֆլեքին կրկին նկատել են միասին։ Զույգը հանգստանում է Մայամիում գտնվող երգչուհու տանը։ Պապարացիների կադրերում Ջենիֆերը հիանալի տրամադրություն ունի եւ լայն ժպտում է, իսկ Բենը քայլում է նրա հետեւից։ Նախկին սիրահարները կրկին սկսել են շփվել, հայտնում է People-ը։

Ավելի վաղ դերասանները Մոնտանա էին մեկնել կարճ հանգստի։ Հնարավոր է՝ Բենն ու Ջենիֆերը նախկինների ընկերությունից անցում են կատարում ավելիին։ Զույգին այդ ժամանակ նկարել էին ինքնաթիռից դուրս գալիս՝ ձեռք-ձեռքի տված։ Հետո նրանք ավելի են մտերմացել․ դերասանները սկսել են ամեն օր կապ հաստատել միմյանց հետ եւ պայմանավորել հանդիպման համար։

«Մոնտանա մեկնելուց հետո նրանք ամեն օր կապ են պահպանել։ Հիմա Ջենիֆերի մոտ ամեն ինչ կարգին է։ Նա շատ երջանիկ է երեւում եւ հուզված իր ապագայով»,- հայտնել է պարբերականի աղբյուրը։

Զույգը չի հանրայնացրել վերամիավորումը։ Աստղերը հանդիպել են 2002-2004թթ․ եւ նույնիսկ ցանկանում էին ամուսնանալ, սակայն ավելի ուշ չեղարկել են նշանադրությունը։ 2021թ․-ի ապրիլին երգչուհին լքել է ամերիկացի բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսին, որի հետ հանդիպում էր 2017թ․-ից։ Ալֆեքն ու կուբացի դերասանուհի Անա դե Արմասը 2021թ․-ի հունվարին՝ երկու տարվա հարաբերություններից հետո, հայտարարել են բաժանման մասին։

Լուսանկարները՝ Getty Images, Miamipixx/Vem/Backgrid 



© NEWS.am STYLE