«Սղոցը» ֆիլմաշարը կինովարձույթում մեկ միլիարդ դոլար է վաստակել

15:12   25 մայիսի, 2021

Համաշխարհային կինովարձույթում «Սղոցը» սարսափ ֆիմաշարի հասույթը հասել է մեկ միլիարդ դոլարի, երբ վերջերս կինոթատրոններում էկրաններ է բարձրացել չորրորդ մասը՝ «Սղոց․ զսպանակ», հայտնում է Variety-ն։

Պարբերականի տեղեկություններով՝ այս հանգստյան օրերին Դարեն Լին Բոուսմանի ժապավենը ԱՄՆ-ում եւս 4,5 միլիոն դոլար է աշխատել եւ 2,67 միլիոն դոլար՝ արտասահմանում։ Դրա շնորհիվ բոլոր ինը ֆիլմերի հասույթն աճել է՝ հասնելով 1,079 միլիարդ դոլարի։

Variety-ն նշում է, որ «Սղոցի» համար սա մեծ ձեռքբերում է ցածր բյուջեով սարսափ ֆիլմի դեպքում։ Տարբեր տարիներ յուրաքանչյուր ֆիլմի արժեքը կազմել է մեկից մինչեւ քսան միլիոն դոլար, իսկ հասույթը վարձույթում գերազանցել է 100 միլիոնը։

Լուսանկարը՝ Courtesy of Lionsgate



© NEWS.am STYLE