Ծննդաբերությունից հետո Էմիլի Ռատակովսկիի կազմվածքը կրկին համացանցում վեճի առիթ է դարձել

20:45   25 մայիսի, 2021

Ամերիկացի սուպերմոդել Էմիլի Ռատակովսկին ցուցադրել է կազմվածքը ծննդաբերությունից հետո եւ համացանցում վեճերի առիթ տվել։ Լուսանկարի վրա, որը հրապարակվել է նրան պատկանում Inamorata Woman ապրանքանիշի Ինստագրամյան էջում, ուշադրություն են դարձրել Daily Mail-ի լրագրողները։

29-ամյա մոդելը կապույտ գույնի լողազգեստ է կրում, որի արժեքը կազմում է 169 ֆունտ ստերլինգ։ Նրա կերպարն ամբողջացնում են բեժ գույնի կոշիկներն ու ականջօղերը։ Հրապարակումը գրեթե 10 հազար լայք է հավաքել։

Որոշ օգտատերեր հիացել են Ռատակովսկիի շքեղ կազմվածքով։ «Նա հիասքանչ տեսք ունի։ Իմ ոգեշնչումն է», «Այնքան կրքոտ է», «Դու շատ գեղեցիկ կին ես», «Կրակոտ մարմին։ Լավ է, որ նա չի արդարանում նրանով, որ նոր է երեխայի լույս աշխարհ բերել, ինչպես մյուսները՝ գիրությունն արդարացնելու համար։ Նա պահպանում է կազմվածքը։ Դու ցնցող տեսք ունես», «Ես նախանձում եմ քո շքեղ կազմվածքին»,- գրել են նրանք։

Սակայն օգտատերերի մի մասը քննադատել է մոդելի արտաքինը։ «Սա կին չէ, նա կախիչի է նման», «Ինչո՞ւ է նրա դեմքի արտահայտությունն այդքան հիմար», «Նա մահացած մարդու հայացք ունի», «Նա կմախքի է նման։ Բոլորովին առողջ մարմին չէ», «նրա մարմինն ամենատարօրինակ է, որ ես տեսել եմ»։  

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE