«Ամեն անգամ նոր երկիր տեսնելուց հետո հասկանում ես, որ, իսկապես, Հայաստանի համն ու հոտը ուրիշ է». Քրիստինա Եղոյան

15:46   25 մայիսի, 2021

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսակար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Քրիստինան ջինսե տաբատ է կրում, բաց վարդագույն բլուզ։ Երգչուհին արձակել է մազերն ու կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցով։ «Հայաստանի բնությունն ուրիշ ոչ մի երկիր չունի, ամեն անգամ նոր երկիր տեսնելուց հետո հասկանում ես, որ, իսկապես, Հայաստանի համն ու հոտը ուրիշ է»,- գրել է նա։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Քրիստինան սեւ շապիկ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու նախընտրել էր արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ վզնոց, մատանի։ Հրապարակումը մեկնաբանված չէր, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Միշտ նուրբ ու սիրուն ես»։

 



© NEWS.am STYLE