16:47 25 մայիսի, 2021Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Անահիտ Սիմոնյանը կարմիր զգեստ է կրում, որը համադրել է սեւ պիջակի հետ։ Երգչուհին արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է լայնեզր գլխարկը։ «Կյանքը հիասքանչ է, վայելեք պահը»,- մեկնաբանություններում գրել է Անահիտ Սիմոնյանը։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երիտասարդ մայրիկն արտահայտիչ դիմահարդրմամբ էր, պիջակներ էր կրում։ «Անձրեւի ժամանակ ավելի շատ ես մտածում կյանքի մասին: Ինչքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար, բայց մենք ինչքան շատ ակնկալիքներ ունենք կյանքից, որ մեզ համարենք երջանիկ: Մի պահ եկեք փորձենք գնահատել այն ամենն ինչ ունենք, ժպտանք, նոր ձգտենք ավելիին: Հավատացեք, ոչինչ երբեք հեշտ չի տրվում, ուղղակի պետք է չհուսահատվել եւ ամեն ինչի մեջ լավը տեսնել»,- գրել էր նա։