«Արիանայի առաջին դասարանի ավարտական հանդեսը». Լուսինե Թովմասյանը՝ ամուսնու ու դստեր հետ

17:44   25 մայիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում նա պատկերված է ամուսնու ու դստեր՝ Արիանայի հետ։ Փոքրիկը ջերմ գրկել է ծնողներին։ «Արիանայի առաջին դասարանի ավարտական հանդեսը։ Նոր հույզեր, նոր էմոցիաներ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Արիանան։

Օրերս հրապարակված լուսանկարում Լուսինե Թովմասյանը կրում էր ամառային թեթեւ զգեստ, որի ոտքի հատվածի բացվածքն ընդգծել էր սլացիկ կազմվածքը։ Երկու երեխաների մայրիկն արձակել էր վարսերը, որոնց ամրացված է գլխազարդ։ Լուսինեն ծաղկավոր պրինտով զգեստը համադրել էր կարմիր բարձրակրունկների հետ։ Հրապարակմանը կից գեղեցկուհին գրառում չէր կատարել։

Գլխավոր լուսանկարը՝ Պարգեւ Այդինյանի



© NEWS.am STYLE