Քանյե Ուեսթն ու Իրինա Շեյքը սիրավե՞պ են սկսում․ ի՞նչն է կապում երկու ամուսնալուծված աստղերին

18:13   25 մայիսի, 2021

Լրագրողները կասկածում են, որ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ու ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը սիրավեպ ունեն։ Տեղեկությունը հրապարակել է The Sun-ը։

Պարբերականն ուշադրություն է դարձել Instagram-յան հայտնի DeuxMoi օգտահաշվի հրապարակմանը, այն մոտ մեկ միլիոն լսարան ունի եւ նրնված է շոու-բիզնեսի աստղերի կյանքին։

Օգտահաշիվը տեղադրել է անանուն աղբյուրի հաղորդագրությունը, որի խոսքով՝ երաժիշտի եւ մոդելի միջեւ ռոմանտիկ հարաբերություններ են սկսվել։ «Քանյե Ուեսթն այժմ գաղտնի հանդիպում է Իրինա Շեյքի՝ Բրեդլի Քուփերի երեխայի մոր հետ»,- ասված է նամակագրությունում։ «Ես չգիտեմ՝ արդյոք հնարավոր է սա հարաբերություն անվանել, սակայն նրանց միջեւ միմյանց հանդեպ հետաքրքրություն է առաջացել»,- մեկնաբանել են DeuxMoi-ի ադմինիստրատորները։ Աստղերն առայժմ չեն մեկնաբանել այս տեղեկությունները։

Իրինա Շեյքը բազմաթիվ անգամներ մասնակցել է Քանյե Ուեսթի նախագծներին։ 2020թ․-ին նա դարձել է ռեփերի «Power» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի հերոսը, Եվրոպայում նորաձեւության շաբաթների ընթացքում բազմաթիվ անգամներ ներկայացրել է ռեփերի ապրանքանիշի հագուստը։

Լուսանկարները՝ Charles Platiau/Reuters, Instagram



© NEWS.am STYLE