Լինդսի Լոհանը կվերադառնա կինո

18:45   25 մայիսի, 2021

Ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Լինդսի Լոհանը կարիերայում երկարատեւ դադարից  հետո որոշել է վերադառնալ կինո, հայտնում է Variety-ն։

34-ամյա դերասանուհին կխաղա Netflix-ի նոր ռոմանտիկ կատակերգությունում, որն առայժմ անվանում չունի։ Նա կմարմնավորի երես առած աղջկա, որը դահուկներով սահելուց հետո կորցնում է հիշողությունը։ Ժապավենի արտադրությունը կսկսվի նոյեմբերին։ Ռեժիսորն ու սցենարիստը Ջանին Դամիանն է։

2010-ական թվականներից Լոհանը գրեթե դադարել է նկարահանվել ֆիլմերում։ Նա ԱՄՆ-ից տեղափոխվել է, ապրել է մեկ Եվրոպայում, մեկ՝ Դուբայում։ 2019թ․-ին նա խոստովանել է, որ ցանկանում է Ամերիկա վերադառնալ։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարը՝ Joel Ryan/Invision/AP



© NEWS.am STYLE