Բուզովայի նախկին փեսացու Դավիթ Մանուկյանը կդառնա «Դոմ-2»-ի հաղորդավար

22:11   25 մայիսի, 2021

Հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովայի նախկին փեսացուն՝ Դավիթ Մանուկյանը, կդառնա «Դոմ-2» ռեալիթի-շոուի վարողը, հաղորդում է «Комсомольская правда»:

Ենթադրվում է, որ թողարկումները կսկսվեն արդեն հունիսի 1-ից։ «Միշտ հետաքրքիր է եղել ուժերս փորձել որպես մասշտաբային շոուի հաղորդավար։ «Դոմ-2»-ն ռեալիթի-շոուն կատարյալ համապատասխանում է, քանի որ դա մարդկանց, հարաբերությունների եւ սիրո մասին շոու է: Ես սիրում եմ այն ամենն, ինչ իրական է՝ առառ սցենարների», - հայտարարել է Մանուկյանը։

Օլգա Բուզովան թողել է նախագծի հաղորդավարի աթոռը, երբ այն TNT-ից տեղափոխվեց է «Յու» հեռուստաալիք:

2004թվականից TNT-ով հեռարձակվող ռեալիթի շոուն դադարել է թողարկվել 2020թ․-ի վերջում: Այն մասին, որ «Դոմ-2»-ն կվերագործարկվի, հայտնի է դարձել մարտի սկզբին։ Այդ ժամանակ Բուզովան արդեն բաժանվել էր Մանուկյանից։



© NEWS.am STYLE