Նվիրվում է կարմրահերներին. մազերի ամենաբարդ գույնի խնամք

18:11   30 մայիսի, 2021

Մազերի ի՞նչ գույնով աղջիկներն են Ձեզ գրավում: Եթե այս հարցն ուղղենք տղամարդկանց, ապա նրանց մեծ մասը կպատասխանի շիկահեր կամ սեւահեր: Սակայն, անխոս, պատասխանների մեջ կլինեն նաեւ կարմրահերները: Եվ այդ պատահական չէ: Կարմրահեր աղջիկներն ավելի կանացի ու սեքսուալ են:

Կարմրահերներն առանձնացված են հենց բնության կողմից, ամբողջ մարդկության մեջ առանձին խումբ են կազմում եւ միշտ հանելուկային ու առասպելային են համարվել:

Հնարավոր է՝ այդ ի վերուստ տրված շնորհ է: Սակայն բազմաթիվ կարմրահեր աղջիկների համար սա լուրջ խնդիր է, քանի որ դրանց հատուկ խնամք է հարկավոր:

Կարմրահեր գեղեցկուհիներին մազերի համար օգտակար մի քանի դիմակ ենք առաջարկում...

Ճակնդեղի եւ գազարի հյութով դիմակ

- ճակնդեղ

- ստեպղին

Հավասար չափաբաժիններով խառնեք ստեպղինի եւ ճակնդեղի հյութն ու քսեք մազերին: Տաքացնող գլխարկ հագեք եւ մի քիչ տաքացրեք գլուխը: Դիմակը պահեք 15 րոպե, հետո տաք ջրով լվացեք:

Լոռամրգի հյութով դիմակ

- 3 ճաշի գդալ լոռամրգի հյութ

- 5 ճյուղ մաղադանոս

- 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ

Տրորած լոռամրգի եւ մաղադանոսի հյութին ավելացնել ձիթապտղի յուղը, մերսող շարժումներով քսել մազերի արմատներին: Պոլիէթիլենային տոպրակով փաթաթել գլուխը, 20 րոպե անց շամպունով լվանալ:

Հինայով դիմակ

- 200 գր. հինա

- 100 գրամ թեյի թունդ թուրմ

- 3 ճաշի գդալ բնական յոգուրտ

- մի քանի կաթիլ հազրեվարդի

Այս դիմակը կարմիր մազերին ոչ միայն ավելի հագեցած գույն է հաղորդում, այլեւ ամրացնում է դրանք: Դիմակը կարելի է մազերին թողնել 1-ից 4 ժամ:

Ավոկադոյով դիմակ կարմիր մազերի համար

- 1 հատ հասած ավոկադո

- 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ

Ավոկադոն տրորել կամ էլեկտրական հարիչով լավ մանրացնել, ձիթապտղի յուղ ավելացնել: Քսել մազերի ամբողջ երկայնքով եւ թողնել 30 րոպե: Այս դիմակը սնուցում է կարմիր մազերը, կառուցվածքն ավելի միատարր է դարձնում, վարսերին փայլ եւ ամրություն է հաղորդում: Այս դիմակն առավել օգտակար է ամռանը, երբ մազերն արեւի ուժեղ ճառագայթներից վնասվում են, ինչի արդյունքում չոր եւ դյուրաբեկ են դառնում:

Հիբիսկուսի թուրմ կարմիր մազերի համար

- 500 գրամ հանքային ջուր

- մի բուռ չորացրած հիբիսկուս

Հիբիսկուսի վրա ջուր լցնել, հասցնել եռման աստիճանի եւ թույլ կրակի վրա եւս  5-10 րոպե եփել: Ստացված թուրմը սառեցնել, քամել եւ դրանով ցողել մազերը: Այն վարսերին փափկություն, ավելի գեղեցիկ եւ հագեցած գույն է հաղորդում:

Յոգուրտով դիմակ

- 1 ձու

- 4 ճաշի գդալ բնական յոգուրտ

Ձուն հարել այնքան, որ ստացվի միատարր ճերմակ փրփուր, ավելացնել յոգուրտը, լավ խառնել: Դիմակը քսել մազերի ամբողջ երկայնքով՝ բացի արմատներից, 15-20 րոպե թողնել:



© NEWS.am STYLE