Թմրամիջոցներ չեն եղել․ «Եվրատեսիլի» հաղթողի արյան մեջ արգելված նյութերի հետքեր չեն հայտնաբերել

10:31   26 մայիսի, 2021

Տարածված տեսանյութից հետո, որից տպավորություն էր առաջանում, թե «Եվրատեսիլում» հաղթած «Maneskin» խմբի մենակատարը թմրամիջոցներ է օգտագործում, երաժիշտը ցանկանություն էր հայտնել թեստ հանձնելու։ Արգելված միջոցների հնարավոր օգտագործման առնչությամբ սկանդալը բարձրացել է խմբի հաղթանակից գրեթե անմիջապես հետո։

Երգչի կախվածության մասին տհաճ լուրերի խոսակցության առիթ է դարձել տեսանյութն այսպես կոչված «կանաչ սենյակից», որում գտնվել են երաժիշտները։ Կադրերից մեկում Դավիդ Դամիանոն կռացել է դեպի սեղանը, ապա կտրուկ հեռացել դրանից։ Հանդիսատեսին թվացել է, թե երգիչն այդ պահին թմրամիջոցներ է օգտագործել։

Իտալական կողմն անմիջապես հայտարարել է, որ իրենց բոլոր երաժիշտները «մաքուր» են եւ պատրաստ են ստուգման համար արյուն հանձնել։

Նախօրեին հայտնի են դարձել անալիզի արդյունքները․ Դավիդ Դամիանոյի արյան մեջ արգելված նյութերի հետքեր չեն հայտնաբերվել։ «Մենք անհանգստացած ենք, որ ենթադրությունները, որոնք հանգեցրել են կեղծ լուրերի, ստվերել են իրադարձության ընթացքն ու անարդարացիորեն ազդել են խմբի վրա»,- ասված է մրցույթի կազմակերպչի պաշտոնական հայտարարության մեջ։

 



© NEWS.am STYLE