TikTok-ում հայտնի երգի կատարողն օգտատերերին շոկի է ենթարկել հագուստով, որը կրել է իր հարսանիքին

12:54   26 մայիսի, 2021

Դոմինիկյան Հանրապետությունից հայտնի ռեփեր Նֆասիսը (իսկական անունը՝ Հոել Գարսիա) օգտարերին շոկի է ենթարկել հագուստով, որը կրել է սեփական հարսանիքին։

Նֆասիսը վաղեմի ընկերուհու՝ Դիանա Վարգաս դե Գարսիայի հետ ամուսնացել է դեռ 2020թ․-ի դեկտեմբերին, սակայն հարսանեկան լուսանկարներն ու տեսանյութերը միայն այժմ են տարածվել սոցիալական ցանցերում եւ վիրուսային դարձել։ Այն դեպքում, երբ հարսնացուն եղել է դիմահարդարված, կրել է ավանդական ժանեկավոր զգեստ ու քող, փեսացուն վերնաշապիկ է կրել, ջինսե պատառոտված շորտ, գուլպաներ ու ամառային ոտնամաններ։ Հոելի դեմքի արտահայտնությունն էլ, ինչպես նշել են մեկնաբանություններում, այնքան էլ ուրախ չի եղել։

View this post on Instagram

A post shared by Ashley Y Sherlyne (@nfasisfamily)

«Նա ակնհայտորեն ձանձրանում էր», «Հարսանցուի փոխարեն ես կփախչեի հարսանիքից», «Միայն պատկերացրեք, որ ձեր սիրելի տղամարդը հարսանիքին գալիս է այս տեսքով», «Այնպիսի տեսք ունի, կարծես արարողության մասին հիշել է մեկնարկից տաս րոպե առաջ», «Հատկապես ցնցում է հարսնացուի եւ փեսացուի հակադրությունը։ Հարսնացուն այնքան ջանք է գործադրել շքեղ տեսք ունենալու համար»,- գրել են օգտատերերը։

Դիանան՝ ռեփերի երկու երեխաների մայրը, հայտարարել է, որ «ամեն ինչ իդեալական է եղել, այնպես, ինչպես ինքը ցանկանում էր» եւ իրեն անվանել է «աշխարհի ամենաերջանիկ կինը»։

 



© NEWS.am STYLE