Սվետլանա Խոդչենկովան ռուսական առաջին սերիալիում, որը կնկարահանվի Netflix-ի համար, կխաղա Աննա Կարենինայի դերը

16:18   26 մայիսի, 2021

Հայտնի է «Աննա Կարենինայի» նոր ադապտացված տարբերակում՝ ռուսական առաջին նախագիծը, որը կնկարահանվի Netflix-ի համար, գլխավոր դերակատարի անունը։ Ժապավենում գլխավոր դերը կկատարի ռուս դերասանուհի Սվետլանա Խոդչենկովան։

Սերիալի վրա աշխատանքներին մասնակցում են պրոդյուսերներ Վալերի Ֆեդորովիչը եւ Եվգենի Նիկիշովը, Նատաշա Մերկուլովան, Ալեքսեյ Չոպովը եւ Ռոման Կանտորը, որը գրել է «Համավարակ» սերիալի սցենարը։

«Աննա Կարենինան՝ Սանկտ Պետերբուրգի ապագա նահանգապետի կինը, ճակատագրական սիրավեպ է սկսում Վրոնսկիի հետ։ Նրանց սիրավեպն արագորեն դուրս է գալիս վերահսկողությունից՝ սպառնալով նրանց ընտանեկան կապերի եւ սոցիալական հարաբերությունների փխրուն հավասարակշռությանը»,- ասված է սյուժեի նկարագրությունում։

Սերիալը Netflix-ով կհեռարձակվի ամբողջ աշխարհում։ Թողարկման օրն առայժմ հայտնի չէ։



© NEWS.am STYLE