Անջելինա Ջոլիին զայրացրել է Բրեդ Փիթից բաժանվելու գործով դատավորի որոշումը

18:33   26 մայիսի, 2021

Անջելիա Ջոլիի եւ Բրեդ Փիթի ամուսնալուծության գործընթացը շարունակվում է արդեն 6 տարի, եւ այս ամբողջ ընթացքում աստղերը չեն կարողանում համաձայնության գալ երեխաների խնամակալության պայմանների վերաբերյալ։ Ենթադրում է, որ դատավոր Ջոն Օդերքիրքը որոշում կկայացնի համատեղ խնամակալության վերաբերյալ։

Դերասանուհին հայտարարել է, որ դատավորը նախնական որոշում կայացնելուց առաջ հրաժարվել է լսել ապացույցները, որոնք, իր խոսքով, առնչվում են երեխաների անվտանգությանն ու բարօրությանը։ PageSix-ի կողմից մեջբերվող փաստաթղթերում չի նշվում, թե ինչ ապացույցներ կարող են դրանք լինել։

«Դատավոր Օդերքիրքը մերժել է Ջոլիի՝ արդարացի դատական քննության իրավունքը՝ ապօրինաբար բացառելով նրա ապացույցները, որոնք առնչվում են երեխաների առողջությանը, անվտանգությանն ու բարօրությանը, ապացույցներ, որոնք նրա գործի համար որոշիչ նշանակություն ունեն»,- ասված է դերասանուհու՝ Կալիֆոռնիայի դատարանին ուղղված հայտարարության մեջ։

Ջոլին նաեւ հայտարարել է, որ «դատարանը չի կարողացել ինչպես հարկն է քննել» Կալիֆոռնիայի դատարանների օրենսգրքի բաժինը, որում ասվում է՝ երեխաների շահերին վնաս է հասցվում, եթե խնամակալությունը հանձնվում է մարդու, որն ընտանիքում բռնության պատմություն ունի։ Նրա հայտարարության մեջ չկան մանրամասներ այն մասին, թե ինչի մասին է խոսքը, սակայն մարտին դերասանուհու փաստաբանները փաստաթուղթ են ներկայացրել, որն, իբրեւ լրացուցիչ տեղեկատվություն է պարունակում։

Ջոլին ամուսնալուծության համար դիմել է 2016թ․-ին՝ մի քանի օր անց, երբ տարաձայնություններ էին սկսվել մասնավոր թռիիքչ ընթացքում, որը դերասաններին ու նրանց երեխաներին Ֆրանսիայից Լոս Անջելես էր տեղափոխում։ Փիթին մեղադրել էին այդ ժամանակ 15-ամյա որդու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, սակայն հետաքննությունը, որն անց է կացվել երեխաների պաշտպանության ծառայության եւ հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների կողքից, փակվել է, եւ դերասանի դեմ ոչ մի մեղադրանք չի առաջադրվել։ Ջոլիի փաստաբանն այդ ժամանակ հայտարարել է, որ նա ամուսնալուծության է ձգտել «հանուն ընտանիքի առողջության»։

Ի պատասխան Ջոլիի հայտարարության Փիթի փաստաբանները նշել են․ «Օդերքիրքը վերջին վեց ամիսների ընթացքում ծավալուն քննություն է կատարել մանրամասն, արդարացի կերպով եւ նախնական որոշում ու հրաման է կայացրել փորձագետներին ու վկաներին լսելուց հետո»։ Փիթի հայտարարության մեջ նշվում է, որ դատավորը Ջոլիի ցուցմունքները «բազմաթիվ կարեւոր ոլորտներում ոչ հավաստի է համարել եւ կողմերի միջեւ խնամակալության առկա կարգը պետք է փոխվի՝ պարոն Փիթի խնդրանքով ի շահ երեխաների»։

Լուսանկարները՝ Getty Images

 



© NEWS.am STYLE