«Սարսափելի միջադեպ է եղել». Մեգան Մարքլն աշխատանքից ազատել է որդու գիշերային դայակին

10:12   27 մայիսի, 2021

Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, լուրջ միջադեպից հետո աշխատանքից ազատել է իրենց որդու՝ Արչիի գիշերային դայակին։ Արքայական զույգը դրանից հետո որոշել է գիշերվա համար դայակի չվարձել, հայտնում է The Sun-ը։

«Շատ քիչ մարդիկ գիտեն իրական պատմությունն ու պատճառները, որոնք Մեգանին դրդել են դրան։ Սարսափելի միջադեպ է եղել, որից հետո Մարքլը որոշում է կայացրել առհավետ հրաժարվել այդ մարդու ծառայություններից»,- Սասեքսի դքսուհու մտերիմներից մեկը պատմել է պարբերականին։

Թագավորական ընտանիքի երեխաների մասին հոգ տանելու համար պատահական մարդկանց չեն ընտրում։ Օրինակ՝ դայակը, որը զբաղվում է Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլյամի երեխաների դաստիարակությամբ, ավարտել է ամենահեղինակավոր քոլեջներից մեկը եւ մանկավարժի կոչում ունի։

Բացի այդ՝ դայակներն աստղային ընտանիքներ գալիս են բացառապես նախկին գործատուների խորհրդով, որոնք նույնքան հարուստ են հայտնի, որքան Հարին ու Մեգանը։ Ինսայդերները վաղուց կարծում են, որ արքայազնի կինն անհաշտ բնավորություն ունի․ նա հաճախ է կտրուկ արտահայտություններ անում եւ կարող է անզուսպ լինել։

Ի դեպ, Սասեքսի դքսուհին սպասում է երկրորդ երեխայի ծնունդին։ Արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի դուստրը լույս աշխարհ կգա հունիսին։

 



© NEWS.am STYLE