Չի հավատում. Քիմ Քարդաշյանն արձագանքել է Քանյե Ուեսթի եւ Իրինա Շեյքի սիրավեպի մասին լուրերին

19:01   26 մայիսի, 2021

Հեռուստաասղտ Քիմ Քարդաշյանը չի հավատում, որ նախկին ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը եւ ռուս մոդել Իրինա Շեյքը սիրավեպ ունեն, հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

«Քիմն առհասարակ չի տրվում Իրինայի մասին լուրերին։ Նրա համար դա որոշակիորեն ուշադրության գրավում է իրենց հարսանիքի տարելիցին (2014թ․-ի մայիսի 24)։ Դա առհասարակ չի հետաքրքրում նրան, թվում է՝ նրա շրջապատում ոչ ոք չի մտահոգվում այդ մասին եւ չի հավատում լուրերին։ Նույնիսկ եթե դա ճիշտ է, ես կասկածում եմ, թե նա նույնիսկ կվշտանա»,- հայտարարել է ինսայդերը։

Ի դեպ, ռեփերն ու մոդելը ծանոթ են վաղուց։ Իրինա Շեյքը բազմաթիվ անգամներ մասնակցել է Քանյե Ուեսթի նախագծերին։ 2010թ․-ին մոդելը նույնիսկ դարձել է նրա «Power» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի հերոսը, Եվրոպայում նորաձեւության շաբաթների ընթացքում բազմաթիվ անգամներ ներկայացրել է նրա ապրանքանիշի հագուստը։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE