«Գեղեցկուհի». Աստղիկ Սաֆարյանը՝ ոճային կերպարում  

20:44   26 մայիսի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երգչուհին, որն առանձնանում է իր ոճային կերպարներով, սեւ տոպ է կրում, որը համադրել է վանդակավոր պիջակի հետ։ Երգչուհին արձակել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ դիմահարդարում։ Աստղիկի կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ վզնոցները։ Հրապարակման մեկնաբանություններում հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել․«Գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին մոխրագույն շապիկ էր կրում։ Աստղիկն արձակել էր մազերը, նախապատվություն էր տվել վառ շպարին․ ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE