«Ամենն, ինչ կամ ու կլինեմ, դու ես»․ Հրաչուհի Ութմազյանի շնորհավորանքը մայրիկին

22:41   26 մայիսի, 2021

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ծնողների հետ։

Instagram-ում տեղադրված կադրում Հրաչուհին ջերմ գրկել է հայրիկին ու մայրիկին, իսկ հրապարակմանը կից նա ջերմ շնորհավորանք է հղել մայրիկին՝ գրելով․ «Օրդ շնորհավոր, սիրունս...Մամ։ Ամենն, ինչ կամ ու կլինեմ, դու ես»։

Նշենք, որ ավելի վաղ տեղադրված կադրում Հրաչուհի Ութմազյանը կրում էր բալագույն բաճկոն, նույն երանգի կիսաերկարաճիտներ, ջինսե տաբատ։ Հրաչուհին արձակել էր վարսերը, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Երեւանյան փողոցներից մեկում արված լուսանկարին կից նա գրել էր․ «Ես ու քաղաքս կարոտել էինք իրար...»։



© NEWS.am STYLE