Սլացիկ կազմվածք, արեւայրուք․ Լիլի Մորտոյի լողազգեստով լուսանկարը

23:43   26 մայիսի, 2021

Սկանդալային շիկահեր, Women’s club-ի մասնակից, մոդել Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

Instagram-յան էջում Լիլին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր համարձակ կերպարը։ Նա լողազգեստով է, ինչն էլ ավելի է ընդգծել նրա կազմվածքը։ Լիլիի մազերը հավաքված են, կրում է արեւային ակնոցը, իսկ հրապարակմանը կից ռուսերեն լեզվով գրել է․ «Ողջույն Դուբայից»։

Ավելի վաղ հրապարակված կադրում Լիլին պատկերված էր սիրելիի հետ։ Ըստ արված նշումների նրանք գտնվում էին Դուբայում։ Զույգը կերպարանք էր ընդունել վերելակում։ Լիլին կրում էր կարմիր լողազգեստ, սպիտակ տաբատ եւ բլուզ։ Նրա վարսերը հավաքված էին, իսկ կերպարն ամբողջացնում էին արեւային ակնոցն ու ծղոտե պայուսակը։



© NEWS.am STYLE