«Էլեգանտ». Օլյա Հակոբյանի երեկոյան կերպարը

10:49   27 մայիսի, 2021

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում երեկոյան կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին շքեղ զգեստ է կրում, որն առանձնանում է մեջքի հատվածում կտրվածքով։ Օլյան հավաքել է մազերը, նախընտրել է արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղերը։ Հետեւորդները մեկնաբանություններում դերասանուհուն դրական խոսքեր են գրել․ «Էլեգանտ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր ամառային թեթեւ զգեստ, իսկ կերպարն ամբաղջացնում էին ականջօղերը։ Նա նուրբ շպարով էր։ Հրապարակմանը կից Օլյան անգլերեն լեզվով գրել էր․ «Իմ օրվա մասին»։ Ի պատասխան՝ երկրպագուները շնորհավորել էին նրա տարեդարձը։

 



© NEWS.am STYLE