Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը հրապարակային կհայտնեն վերամիավորման մասին՝ որպես զույգ

12:46   27 մայիսի, 2021

Փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը եւ դերասան Բեն Աֆլեքը ծրագրել են հրապարակային հայտնել որպես զույգը վերամիավորվելու մասին, New York Post-ին հայտնել է աղբյուրը։

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ Լոպեսը պատրաստվում էր Աֆլեքի հետ հարաբերությունների մասին Instagram-յան էջի հետեւորդներին հայտնել շատ ավելի վաղ, քան նրանց մասին իմացել են պապարացիները։ «Աֆլեքն ապրիլին մնում էր նրա տանը, եւ նա արդեն պատրաստվում էր հայտնել, որ իրենք կրկին միասին են։ Նրա համար շատ կարեւոր է ճիշտ կռահել ժամանակը»,- ընդգծել է աղբյուրը։

Լոպեսն ու Ալֆեքը նշանադրված են եղել 17 տարի առաջ, սակայն չեղարկել են այն ու բաժանվել։ Մայիսին հայտնի է դարձել, որ արտիստները միասին հանգստին անցկացրել են Մոնտանայում։ Ապրիլին Լոպեսը չեղարկել է նշանադրությունը բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ։ Հունվարին Աֆլեքը բաժանվել է սիրելիից՝ դերասանուհի Անա դե Արմասից։



© NEWS.am STYLE