Մանիժան դատական հայց կներկայացնի «Wonderzine» ամսագրի դեմ, որը հայտարարել է Կրեմլի հետ իր կապերի մասին

15:39   27 մայիսի, 2021

Երգչուհի Մանիժան արձագանքել է «Wonderzine» ամսագրի հոդվածին, որում խոսվում է արտիստի հարաբերությունների մասին Կրեմլի հետ։ Նա մայիսի 27-ին Instagram-յան հրապարակման մեջ խոստացել է պարբերականի դեմ դատական հայց ներկայացրել։

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ փաստաբանները պատրաստվում են դատական հայց ներկայացնել «Wonderzine»-ի դեմ՝ իմ ու իմ ընտանիքի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար»,- ընդգծել է արտիստը։

Մանիժան հավելել է, որ «ապացույցներ ունի, որոնք հերքում են այդ կեղծ լուրերը» «ի տարբերություն լրագրության, որը «չի բացառում» մեջբերվող Telegram-յան ալիքի հետաքննությունների ճշմարտացիությունն ու չի ստուգում իր աղբյուրները»,- նշել է նա։

View this post on Instagram

A post shared by MANIZHA (@manizha)

Նախօրեին «Wonderzine»-ում հրապարակվել է Յուլյա Տարատուտայի հոդվածը «Ինչու չի ուրախացնում Մանիժայի ելույթը «Եվրատեսիլում» վերնագրով, որում լրագրողը, վկայակոչելով Telegram-յան «Инфобомба» ալիքին եւ «Ленправда» պարբերականին, ենթադրում է, որ Մանիժան «Եվրատեսիլի» ազգային ընտրական փուլը կարող էր հաղթել Կրեմլում հովանավորի շնորհիվ։  

Մանիժան Ռուսաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2021»-ին եւ զբաղեցրել իններորդ տեղը։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE