«Գրեմմին» պարզեցրել է հավակնորդների ընտրության կանոնները

17:34   27 մայիսի, 2021

Ձայնագրման ակադեմիան փոխել է «Տարվա սկավառակ» անվանակարգում «Grammy» մրցանակ ստանալու կանոնները, ասված է ակադեմիայի կայքում։

Այժն «Լավագույն ալբոմ» անվանակարգում ներկայացված կլինեն բոլոր կատարողները, երգերի հեղինակները, պրոդյուսերները, որոնք զբաղվել են ձայնագրմամբ։ Նախկինում դրա համար հարկավոր էր մասնակցություն ունենալ հավակնորդ ալբոմի նյութի ստեղծման նվազագույնը մեկ երրորդին։ Ալբոմը պետք է նվազագույնը 75 տոկոսվ բաղկացած լինի նոր կամ թողարկմանը հաջորդած հիգ տարիների ընթացքում վերաձայնագրված երգերից (այժմ շեմը 50 տոկոս է)։

«Լավագույն պարային ձայնագրություն» անվանումը փոխարինվում է «Լավագույն պարային/էլեկտրոնային ձայնագրություն»։ Դասական ստեղծագործությունների դեպքում հինգ մրցանկաների համար կարող են մրցել սինգլներ՝ «Լավագույն նվագախմբային կատարում», «լավագույն երգչախմբային կատարում», «կամերային երաժշտության/փոքր անսամբլի լավագույն կատարում», «լավագույն դասական գործիքային սոլո» եւ «լավագույն ժամանակակից դասական կոմպոզիցիա»։  

Բացի այդ՝ ակադեմիայի անդամներին եւ նրանց ներկայացուցիչներին արգելված կլինի առցնաց եւ օֆլյան հղումներ անել, որոնք առաջխաղացնում են միայն նրանց ձայնագրությունները։ Նույնը կվերաբերի նաեւ հրապարակումներին սոցիալական ցանցերում։



© NEWS.am STYLE