Մանուկյանին «Դոմ-2»-ի հաղորդավար հրավիրելը համարում են Բուզովայի վրեժը

22:34   27 մայիսի, 2021

Բլոգեր եւ ռեփեր Դավիթ Մանուկյանը, ով տարեսկզբին բաժանվել է Օլգա Բուզովայից, շուտով կդառնա «Դոմ-2» վերագործակված շոուի հաղորդավար: Այդ ֆոնին լուրեր են շրջանառվում, որ շոուին նրա հրավերը դարձել է յուրօրինակ վրեժ Օլգայի համար, որը հրաժարվել է հաղորդման վերագործարկումն իրականացնել մեկ այլ ալիքով:

«Собеседник» պարբերականի աղբյուրները պատմել են, որ ղեկավարությանն իբր դուր չի եկել, որ Օլգան շոուն մեկ ալիքից մյուսը տեղափոխելիս միակն է եղել, ով չի ընդունել նոր պայմանները:

«Օլյան հրաժարվել է իր արմատներից՝ «Դոմ- 2»-ից, TNT-ն համարելով ավելի գրավիչ։ Դրա պատճառով փակեցին նաեւ ԲԲ-շոուն։ Եվ ահա հիմա, Դավային հրավիրելով, ընկերության ղեկավարությունը պարզապես որոշել է վրեժ լուծել Բուզովայից, որը նրանց հետ չի համագործակցել», - պատմել են նրանք։

Նախօրեին հայտնի է դարձել, որ Մանուկյանին հրավիրել են «Դոմ-2»՝ Քսենիա Բորոդինայի, Վլադ Կադոնիի, Անդրեյ Չերկասովի եւ Օլգա Օրլովայի հետ վարելու շոուն: Սպասվում է, որ Դավայի մասնակցությամբ թողարկումները եթեր կհեռարձակվեն հունիսի սկզբին։



© NEWS.am STYLE