Դեւիդ Շվիմերը խոստովանել է, որ «Ընկերների» նկարահանումների ժամանակ» սիրահարված է եղել դերասանուհիներից մեկին

23:42   27 մայիսի, 2021

«Ընկերներ»-ում սիրահար զույգի (Ռեյչալ եւ Ռոս) մարմնավորած դերասաններ Ջենիֆեր Էնիսթոնը եւ Դեւիդ Շվիմերը, պատմել են միմյանց նկատմամբ իրական զգացմունքների մասին «Ընկերները․ Վերամիավորում» հատուկ էպիզոդի նկարահանման հրապարակում, որը թողարկվել է HBO Max ծառայությունում: Այս մասին գրում է The Sun-ը։

Հաղորդավար Ջեյմս Կորդենն արտիստների հետ զրույցի ժամանակ հայտարարել է. «Բոլորդ երիտասարդ, կրակոտ, լավ տեսք ունեցող եւ հաջողակ դերասաններ եք, եւ ինձ համար անհավատալի է, որ կադրից դուրս սիրավեպեր չեն եղել»։

«Առաջին եթերաշրջանում ես սիրահարված էի Ջենին», - խոստովանել է Շվիմերը: Էնիսթոնը հավելել է, որ զգացմունքները փոխադարձ են եղել։

Այդուհանդերձ դերասանները հավաստիացրել են, որ նկարահանումների ժամանակ ընկերներ են եղել։ «Ես հիշում եմ, թե ինչպես մի անգամ Դեւիդին ասացի. «Ինչպիսի հիասթափություն կլինի, եթե առաջին անգամ իրականում համբուրվենք եւ դա ցուցադրենք ազգային հեռուստատեսությամբ»։ Այդ պատճառով մենք ուղղակի մեր ամբողջ երկրպագությունն ու միմյանց հանդեպ սերն ուղղեցինք Ռոսին ու Ռեյչելին», - բացատրել է Էնիսթոնը։

Շվիմերը հավելել է, որ իրենք այն ժամանակ երկու նավի նման էին, որոնք միմյանց կողքով էին լողում, քանի որ նրանցից մեկը մշտապես հարաբերություններ էր պահպանում մեկ ուրիշի հետ:

Ռուսաստանում «Ընկերները․ Վերամիավորում» հատուկ էպիզոդը թողարկվել է մայիսի 27-ին։ «Ընկերներ» շոուն ունի տասը եթերաշրջան, որոնք թողարկվել են 1994-ից մինչեւ 2004 թվականը: MTV հեռուստաալիքի վարկածով ճանաչվել է ամերիկյան հեռուստատեսության լավագույն կատակերգական սերիալներից մեկը: Նախագիծը պարգեւատրվել է «Էմմի» վեց մրցանակներով:



© NEWS.am STYLE