Սրտի աշխատանք, առաջին հանդիպում․ բալիկի սպասող Լիլիթ Հովհաննիսյանը կիսվել է հուզիչ տեսանյութով

20:33   27 մայիսի, 2021

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն օրերս հայտնել էր, որ սպասում է առաջնեկի ծնունդին։ Հայտարարությունից հետո Լիլիթը պարբերաբար կիսվում է ֆոտոշարքերով։

View this post on Instagram

A post shared by Lilit Hovhannisyan (@lilithovhannisyan)

Երգչուհին ինստագրամյան էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում ուլտրաձայնային հետազոտություն է անցնում։ Կադրերում լսվում է փոքրիկի սրտի աշխատանքը։ Հրապարակմանը կից հիանալի կարգավիճակում գտնվող երգչուհին գրել է․ «Երեխայիս առաջին վիդեոն»։

Օրերս հրապարակված լուսանկարում Լիլիթը քնքուշ կերպարում էր։ Նա կերպարանք է ընդունել ամպերի մեջ։ Կրում էր ճերմակ զգեստ, ինչն էլ համադրել էր վարդագույն գոտիով։ Նրա վարդագույն երանգի վարսերն արձակված էին, նուրբ շպարով էր։ Լիլիթի երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել նրան, անգամ վերնագրել են նկարը․ «գեղեցկություն», «չունի աշխարհը քեզ նման», «հրեշտակ»։



© NEWS.am STYLE